ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

«Մենք մտնում ենք ԵԱՏՄ` մեր շահերից ելնելով»

«Մենք մտնում ենք ԵԱՏՄ` մեր շահերից ելնելով»
12.12.2014 | 01:00

ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
(ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Պարոն Մարտիրոսյան, հիմա Դուք «անգլո-սաքսոնակա՞ն» պատգամավոր եք, թե՞ եվրասիական:
-Եվրասիական: Եվրոպան էլ է, չէ՞, մտնում «եվրո» եզրույթի մեջ: Այդ թվում և` անգլո-սաքսերը և Բրիտանիան:
-Բա Բրիտանիան չի՞ նեղանա Ձեզնից, որ Դուք այլևս «եվրասիական» եք։
-Հակառակը, նրանք շատ լավ են համագործակցում մեզ հետ: Ինքս հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարն եմ և ակտիվ համագործակցում եմ բրիտանացի իմ կոլեգաների, ինչպես նաև եվրոպացի մեր մնացած գործընկերների հետ: Ի դեպ, ես նաև հայ-ռուսական միջխորհրդարանական խմբի փոխնախագահն եմ և ակտիվորեն համագործակցում եմ նաև մեր ռուս գործընկերների հետ:
-Բա չե՞ք նեղվում, որ կրկին «Սովետական Սոցիալիստական» մեծ դրոշի տակ ենք ապրելու, շնչելու:
-Թե ինչպես է լինելու, գրված է ԵԱՏՄ պայմանագրում: Իհարկե, որոշակի իշխանություն մենք կորցնում ենք այդ պայմանագրով: Գիտեք, Եվրամիության քսանութ անդամ երկրները նույնպես Բրյուսելում գտնվող կառույցներին լիազորում են իրենց անունից որոշումներ կայացնել. դա և՛ Եվրապառլամենտն է, և՛ Եվրահանձնաժողովը, այնպես որ, դա ևս թույլատրելի է:
-Մեր եվրասիական «մեծ եղբայր» Պուտինը ժամանեց Թուրքիա, թուրքերեն ողջունեց թուրք պահակազորին, լիքը-լիքը պայմանագրեր կնքեց, գազը վեց տոկոս իջեցրեց Թուրքիո համար…
-Նորմալ է, նա պետական այցով էր ժամանել Թուրքիա, երկիր, որի հետ համագործակցում է տարբեր ոլորտներում: Իսկ մենք մտնում ենք ԵԱՏՄ` մեր շահերից ելնելով, ոչ թե այլ պատճառով:
-Իսկ հնարավո՞ր է, որ նախորդ դարի պատմությունը` ռուս-թուրքական դաշինքի տեսքով կրկնվի, ու կրկին ամեն բան արվի Հայաստանի հաշվին:
-Ո՛չ: Ես էլի եմ կրկնում, եթե մենք մեր ներքին և արտաքին շահերը ճիշտ համադրենք, եթե ներսում լինենք ուժեղ պետություն, ուժեղ հասարակություն, այն բոլոր մարտահրավերները, որ մեր առջև կանգնած են, կհաղթահարենք:
-Կդիմանա՞ Պուտինը միջազգային այս աննախադեպ ճնշումներին, ի՞նչ եք կարծում:
-Եթե Ռուսաստանի պատմությունը նայեք, ապա որոշակի ժամանակը մեկ, ասենք` քսան-երեսուն տարին մեկ, Արևմուտքի հետ միշտ էլ խնդիրներ է ունենում: Եվ դա բխում է նրանից, որ կան շահերի հակասություններ, որոնք օբյեկտիվ են: Ինչքանո՞վ կդիմակայի Ռուսաստանի տնտեսությունն այդ պատժամիջոցներին, բացառապես կախված է Ռուսաստանից։
-Կկայանա՞ ԵԱՏՄ-ն:
-Ես հուսով եմ, որ կկայանա: Թեև դա աննախադեպ միավորում է, երկար պատմություն չունեցող. նոր ենք ստեղծում, բայց և այնպես կարծում եմ, որ, այո, կկայանա:


Կասկածեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ